27.07.2025
Իգոր Խովաևը կայցելի Բաքու և Երևան՝ աշխատելու խաղաղության պայմանագրի տեքստի վրա. ՌԴ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Պուտինը կքննարկի Ալիևի հետ իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

Կրեմլում հույս ունեն, որ ՀԱՊԿ խումբը հայ-ադրբեջանական սահման կժամանի այս շաբաթ, այս թեման կքննարկվի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը։


Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Այս շաբաթ, հույս ունենք, տեսչական խումբը, այնուամենայնիվ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ կժամանի սահման, որպեսզի այնուհետև պատրաստի իր զեկույցը ՀԱՊԿ երկրների ղեկավարների համար: Իսկ վաղը կկայանա նախագահ Պուտինի շփումը Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որի ժամանակ, իհարկե, այդ հարցը նույնպես կլինի օրակարգի առաջնային տեղում»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին