10.09.2024
Դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է. ՊՆ
prev Նախորդ նորություն

Բելառուսն առաջարկել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ուղարկել հայ-ադրբեջանական սահման

Բելառուսը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նիստում առաջարկել է օպերատիվ քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման համար, այդ թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մեկնումը սահման եւ իրավիճակի վերլուծության համար աշխատանքային խմբի ստեղծումը, հաղորդում է Բելտա գործակալությունը:


ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստը կայացել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ Հայաստանին ուղղված ուղերձով: Բելառուսի դիրքորոշումը խորհրդի անդամներին հասցրել է երկրի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։


"Առաջարկվել են քայլեր, որոնք հնարավոր կլինի ձեռնարկել օպերատիվ կարգով։ Դրանց թվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարներին մանրամասն զեկույց պատրաստելու համար եւ ՀԱՊԿ քարտուղարության եւ Միացյալ շտաբի աշխատակիցների թվից աշխատանքային խմբի ստեղծումը ՝ իրավիճակի վերլուծության եւ առաջարկությունների մշակման համար", - ասված է հաղորդագրության մեջ:


Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կտրուկ սրվել է ։ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Հայաստանի հետ սահմանի միանգամից մի քանի հատվածներում: Կան զոհեր և վիրավորներ հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների շրջանում։ Հայաստանի վարչապետ Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտնել է հայկական կողմից առնվազն 49 զոհի մասին:


Երեւանը քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների հետ սահմանին տիրող իրավիճակը: Հայաստանի իշխանությունները որոշել են դիմել Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին եւ ՄԱԿ-ի ԱԽ-ին։


 

Ադրբեջանական ԶՈւ-ն թիրախային կրակ է արձակել քաղաքացիական ավտոմեքենաների վրա. ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ԱԳՆ-ի
09.09.2024
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր