25.11.2024
Ակնկալում ենք, որ ադրբեջանական կողմից կարող են լինել սադրանքներ. Ալեն Սիմոնյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորման փաստերը ծայրահեղ մտահոգիչ են. ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ քաղաքացիական բնակչության կանխամտածված թիրախավորման վերաբերյալ հավաստի փաստերը ծայրահեղ մտահոգիչ են ու պետք է պատշաճ քննության ու գնահատման առարկա դառնան։


Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:

"Այդ երկրում համակարգային հայատյացության վտանգավոր չափերի մասին վերջերս բարձրաձայնել էր ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն, և այս դեպքերը ցավալիորեն գալիս են ապացուցելու թե կոմիտեի արձանագրումները, և թե Արցախի հայաթափման վերաբերյալ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արվող անթաքույց հրապարակային հայտարարությունները",- գրել է ՄԻ պաշտպանը։