Սուրբ Արցախը վիրավոր է և արյունաքամ է լինում. Խաչիկ Ասրյան
Շնորհավո՛ր անկախությունդ, անպարտելի՛ Արցախ. Այս մասին ասված է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Խաչիկ Ասրյանի ուղերձում:
"Հերո՛ս Արցախցիներ.
Շնորհավորում եմ Ձեզ մեր Սուրբ Արցախի Անկախության 31-րդ տարեդարձի առթիվ։
Անկախություն, որի կայացման և պահպանման գործում Դուք ունեք անգնահատելի ներդրում։ Առանձնահատուկ շնորհավորում եմ 2020 թվականի 44-օրյա պատերազմին մասնակցած և իրենց կյանքերի գնով Արցախը պաշտպանած ու անառիկ պահած Քաջերի՛ն։
Այո՛, այսօր մեր Սուրբ Արցախը վիրավոր է և արյունաքամ է լինում ու տեղին է նշել. «Մեր բոլոր դժբախտությունների համար մեղավոր ենք նախ և առաջ մենք, և մեզ պետք եղած ուժը փնտրենք միայն մեր մեջ»։
Ավելի քան վստահ եմ, որ ԱՍՏԾՈ կամքով և Հայոց Քաջերի անձնազոհության շնորհիվ՝ շատ շուտով մեր Սուրբ Արցախը կրկին լինելու է առողջ, մարտական ու հաղթական և ապրելու է դարեդար իր անկախ Պետությունով և իր անկախ Ժողովրդով։
Կրկին շնորհավորում եմ Ձեզ մեր Սուրբ Արցախի Անկախության տարեդարձի առթիվ մաղթելով Ձեզ Հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում Ոգի։
ԱՍՏՎԱԾ պահպանի Հայաստա՛նը, Արցա՛խը, Հայոց Ազգային Բանա՛կը, Հա՛յ ազգը և Հայոց Սուրբ Հո՛ղը"։