20.04.2025
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների ընթացքը
prev Նախորդ նորություն

Ո՛չ Փաշինյան, ո՛չ Սիմոնյան, ո՛չ էլ Միրզոյան. ովքե՞ր են ՀՀ վերնախավից մեկնել Ստեփանակերտ

Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել էր, այսօր Արցախը տոնում է իր Անկախության 31-րդ տարեդարձը:


Տեղեկացրել էինք նաև, որ Հայաստանից պաշտոնական պատվիրակություն, որպես այդպիսին, չի մեկնելու՝ բարձրագույն ղեկավարությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և այլոց, պատերազմից հետո որևէ անգամ Արցախ չի մեկնել: Փաշինյանի աշխատակազմից չեն էլ պարզաբանում, թե ինչու, իսկ Ալեն Սիմոնյանը, ավանդույթի համաձայն, մեկնել է արձակուրդ:


VERELQ-ի թղթակիցը Ստեփանակերտից հայտնում է, որ Հայաստանից բարձրաստիճան պաշտոնյաներից այս պահին միայն պաշտոնից հեռացող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն են ներկա Ստեփանակերտում անցկացվող միջոցառումներին: Սակայն երկուսն էլ հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին՝ միայն օրվա խորհուրդի վրա շեշտը դնելով:


Այսպիսով, այս տարի ևս Հայաստանի պետական վերնախավը չմասնակցեց Արցախի Անկախության օրվան նվիրված միջոցառումներին:


 


 


 


 

Սուրբ Արցախը վիրավոր է և արյունաքամ է լինում. Խաչիկ Ասրյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար