23.11.2024
Աննա Հակոբյանի հիմնադրամին միլիոնների փոխանցումներն ու Լենա Նազարյանի լռությունը
prev Նախորդ նորություն

Ենթադրենք, որ մարդն իր հայրենիքն է վերադարձել սանկցիաներից խուսափելու համար. քաղաքագետ

Ռուսաստանի քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանի հրաժարվելը համարում եմ իր անձնական գործն, ինչն ինձ չի վերաբերվում ու այդ առումով կարծիք հայտնել չեմ ցանկանում, սակայն ինձ հետաքրքրում է դրա վերաբերյալ հանրային անառողջ արձագանքը։ Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ու շարունակում.

"Մարդիկ իրենց մեծ ինտելեկտ են ցուցադրում, ասելով, որ Վարդանյանն ոչ թե հայրենասիրության, այլ անձնական շահի համար է հրաժարվում Ռուսաստանի քաղաքացիությունից։

1. Նախ, գոյություն ունի անմեղության կանխավարկած նման ենթադրությունների համար, առավել եւս որ դա անձնական որոշում է ու կապ չունի հանրային հետաքրքրությունների հետ։

2. Ենթադրենք, որ պատճառն անձնական շահն է ու մարդն իր հայրենիքն է վերադարձել սանկցիաներից խուսափելու համար։

Այստեղ հետաքրքիր է Իսրայելի օրինակը, որը հրեա լինելը շահավետ դարձնելու համար աշխարհի բոլոր հրեաներին պարտադիր կերպով շնորհում է քաղաքացիություն, անգամ ամենավերջին հանցագործներին, ու պաշտպանում է նրանց, որովհետեւ հրեա են, իսկ Իսրայելը բոլոր հրաների հանգրվանն է եւ որ պետությունը կանգնած է ցանկացած ծագումով հրեայի մեջքին։ Դրանով հրեա լինելը դարձնում է նաեւ շահավետ, ու ինչ, արդյոք վատ արդյունքներ ունեն դրանով, կամ ինչու պետք է անձնական շահ չունենաս քո երկրի քաղաքացիությունից։

Անառողջ, աբսուրդային մտածողություն է տիրում Հայաստանում",- գրել է քաղաքագետը։