19.04.2025
Գիտելիքը ևս պետք է ի սպաս դրվի հզոր Հայրենիք ունենալու սրբազան տեսլականին. Ոսկանյան
prev Նախորդ նորություն

Անկախություն ու անորոշություն. Արցախի օրը՝ մշուշոտ ու սպառնալից ապագայի ֆոնին

Վիրավոր, հայաթափվող, բայց հույսը չկորցնող Արցախի Հանրապետությունն այսօր տոնում է Անկախության 31-րդ տարեդարձը:


1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 99 տոկոսը քվեարկեց հօգուտ անկախության:


Վերջին երկու տաարվա ընթացքում Արցախի ոչ միայն անկախությունն, այլև գոյությունն է սպառնալիքի տակ հայտնվել: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, այսօր էլ Արցախը շարունակում է հայաթափվել, տարածքներ են հանձնվում թշնամուն՝ օրերս Լաչինն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ: Ադրբեջանն, ի դեպ,  վերահսկում է ոչ միայն հայկական տարածքները, այլև քաղաքականությունը՝ արդեն երկու տարի է ՀՀ բարձրագույն ղեկավարությունը չի մեկնում Արցախ մասնակցելու Անկախության օրվան նվիրված միջոցառումներին: Այո, դրանք տոնական անվանելը փոքր-ինչ բարդ է, հաշվի առնելով ներկայիս իրողությունները, բայց... 


Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո որևէ անգամ չի եղել Արցախում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ևս. ինչպես նախորդ տարի, այս տարի ևս վերջինս հենց այս օրերին մեկնեց արձակուրդ: Այս ամենը ցուցադրում է ոչ միայն Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը Արցախին, այլև այն, որ Արցախն ու արցախյան հարցը վաղուց արդեն ՀՀ օրակարգից դուրս է մնացել ու փոխանցվել Բաքվին: Եվ բրյուսելյան հանդիպումից հետո Շառլ Միշելի հայտարարությունը, որում Արցախի հիշատակում այլևս չկար, դա հերթական անգամ ապացուցում է:


Կկարողանա Արցախը դիմակայել, մնալ, գոյատևել, վերջնական չհայաթափվել: Այս օրով շնորհավորանքի փոխարեն ցանկանում ենք սա մաղթել ու հույս ունենալ, որ տարիների ընթացքում այս օրը չի կորցնի իր ակտուալությունը ու չի ջնջվի հայկական օրացույցից:


Լիա Խոջոյան


 

Աննա Հակոբյանի հիմնադրամին միլիոնների փոխանցումներն ու Լենա Նազարյանի լռությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար