23.11.2024
Հայկական պետությունը երբեք այսքան հակահայկական չի եղել, որքան այսօր. Մելիք-Շահնազարյան
prev Նախորդ նորություն

Հայաստանը դառնում է "проходной двор" թուրք-ադրբեջանական տանդեմի համար. Իշխանյան

Վեդիում թուրք զբոսաշրջիկների, թե գործակալների (տարբերություն չկա) և տեղի բնակչության միջև միջադեպը, կարելի է ասել, այսպես ասած առաջին ահազանգն էր, ապագա «խաղաղության» դարաշրջանի։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.


«Այսպես, երբ այս ողորմելի, դավաճանական իշխանությունները հանձնեն Արցախը, ապա անկլավները, ապա «Զանգեզուրի միջանցքը» և խաղաղության պայմանագիր կնքեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, նախատեսված ծրագրի հաջորդ տրամաբանական քայլը ռուսական ռազմաբազայի հեռացման պահանջն է լինելու։ Եվ ի՞նչ եք կարծում, դրանից հետո հանգիստ ապրելո՞ւ եք։


Կատարվում է «լավ ապրել» երազողների ցանկությունը՝ Հայաստանը դառնում է խաչմերուկ (իրականում՝ проходной двор) թուրք-ադրբեջանական տանդեմի համար։ Եվ պարբերաբար տեղի են ունենում Վեդիում կատարված միջադեպի նման երևույթներ։ Ահա և Թուրքիան իր քաղաքացիներին պաշտպանելու, ինչպես նաև «ահաբեկչության» դեմ պայքարելու քողի տակ, ինչպես Կիպրոս, Սիրիա, Իրաք, զորք է մտցնում և օկուպացնում մնացյալ Հայաստանը»։