25.11.2024
Առաջնային խնդիրն է հավասարակշռված օրակարգով մտնել երկարատև բանակցությունների մեջ. Օսկանյան
prev Նախորդ նորություն

Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ հայաստանյան իշխանության «բարի կամքի դրսևորումն է»

ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցադրում է հնչեցնում՝ ինչո՞ւ հենց այս օրերին ձերբակալվեց ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը։

"Այն, որ Զինված ուժերի հրամանատարությունը և ոչ միայն հերթի մեջ է ու դեռ շատ շատերն են ձերբակալվելու/կալանավորվելու որևէ կասկած չկա, սակայն Արզումանյանի ձերբակալությունը բացի նիկոլական արյան վրեժից նաև խորհրդանշական բնույթ ունի. առջևում բրյուսելյան հանդիպումն է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև մակարդակով և սա հանդիպումից առաջ հայաստանյան իշխանության «բարի կամքի դրսևորումն է»։
Այստեղ խնդիրը Միքայել Արզումանյան անուն ազգանունը չէ։

Ձերբակալվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդականը, ընդ որում՝ Ադրբեջանին մատուցվող «նվերն» ամբողջական դարձնելու համար, ձերբակալումից առաջ, նույնիսկ Արցախի առաջին դեմքին չեն ասել։

Իսկ ձերբակալումն իրականացվել է ըստ նիկոլական կրկեսի՝ դիմակներ, ահարկու կադրեր, «ուժեղ տղերք», ովքեր պատերազմի գլխավոր պատասխանատուի փոխարեն ում ասես չեն կալանավորել՝ զորամասերից խոհարարներից մինչև իրենց նշանակած ազգային հերոսներ։

Սպասված աղետ, դժոխային իրականություն և չկանխվող ողբերգություն"։