25.11.2024
Ադրբեջանին չաղացնում են Իրանի ու Ռուսաստանի դեմ մսաղացի տանելու համար. քաղաքագետ
prev Նախորդ նորություն

Հայաստանը տարածաշրջանում գոյատևելու միայն մեկ հնարավորություն և միջոց ունի. քաղաքագետ

Ադրբեջանը փորձում է դառնալ տարածաշրջանի ամենառազմականացված և ամենահզոր բանակներից մեկն ունեցող երկիրը։ Սրանով Ադրբեջանը տեսանելի ու անտեսանելի բազմաթիվ խնդիրներ է փորձում լուծել։ Սակայն դրա հաշվին միայն Ադրբեջանը չի, որ խնդիրներ է լուծելու ապագայում, այլ շահագրգիռ այլ պետություններ ևս... 


Այս մասին գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը:



«Սակայն մեզ ուղղված խնդիրն այն է, որ Ադրբեջանը փորձում է Հայաստանի նկատմամբ այնպիսի ռազմական գերակայություն ապահովել, որի պարագայում մի քանի հարյուրամյակ Հայաստանը կմնա տարածաշրջանում որպես «գաճաճ բանանային» պետություն։

Իհարկե, իմ տպավորությամբ դրան օժանդակում են նաեւ այլ քողարկված և բացահայտ ակտորներ, որոնք ապագայում հույս ունեն «աճեցված հրեշի» ձեռքերով ռեգիոնալ խնդիրներ լուծել։ Սակայն Ադրբեջանը ըստ երեկույթին իսկապես շուտ է ոգեւորվել, ինչը միջնաժամկետ հեռանկարում կարող է առաջացնել Ադրբեջանի հովանավորների մոտ երկարաժամկետ ռազմավարական քայլերի փոփոխություն, որտեղ Ադրբեջանը կարող է «մեծ շախմատի տախտակի» վրա դառնալ սովորական «զինվոր», որին պետք է զոհաբերել։

Բայց այն չի զոհաբերվի, քանի դեռ նոր ռեգիոնալ հավակնորդ չլինի։ Իսկ նոր ռեգիոնալ հավակնորդը պետք է առնվազն այնքան վարպետորեն կարողանա խաղալ, որ «զինվորից» դառնա ո’չ թե «նավակ», այլ առնվազն այնպիսի ֆիգուր, որը ո’չ թե ոգեւորված երեւութական հաջողությունից իրեն «թագավոր» կերևակայի, այլև իրեն հենց «թագավոր» կճանաչեն։

Իսկ Հայաստանը տարածաշրջանում գոյատևելու միայն մեկ հնարավորություն և միջոց ունի` կարճաժամկետ հեռանկարում ռազմա-տրատեգիական պարիտետ վերականգնելով, իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ` ռազմա-ստրատեգիական գերազանցություն ապահովելով։ Սա թերեւս միակ միջոցն է, որ Հայաստանը կարողանա տարածաշրջանում խաղաղ գոյություն ունենա։

Մնացյալ բոլոր դեպքերում Հայաստանը որպես պետություն գնալու է կազմաքանդման և «գաճաճ բանանային » երկիր դառնալու, աղքատության անմրցելի մակարդակով և կիսաքանդ տնտեսությամբ...",- գրել է քաղաքագետը: