20.04.2025
Սկանդալ. Ի հեճուկս Փաշինյանի՝ ՔՏՀԱ ՏՄ-ը թաքցնում է հանքանյութ տեղափոխողների տվյալները
prev Նախորդ նորություն

Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ նշանակություն ունի Հայաստանի համար. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին:


Կառավարության ղեկավարը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել է վերջինիս գործունեությանը, սահմանահատման գործընթացի կազմակերպմանը, մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին և քաղաքացիներին մատուցվող ծառայություններին:


Վարչապետին են ներկայացվել մաքսակետի վերակառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, գործունեության կազմակերպման նոր մոդելը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվելիք բարեփոխումները և քայլերը:


Վարչապետ Փաշինյանը կարևորել է սահմանային անցակետերի արդիականացման, մատուցվող ծառայությունների շարունակական բարելավման, մաքսային գործառույթների արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը` շեշտելով աշխատանքների որակյալ իրականացման անհրաժեշտությունը:


«Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ նշանակություն ունի Հայաստանի համար էներգառեսուրսների, կապի, վստահելի ու անվտանգ ապահովման տեսանկյունից»,- ասել է նա:

Ձեռքբերում Հայաստանի առողջապահության ոլորտում՝  «Աստղիկ» ԲԿ-ն ստացել է JCI որակավորում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար