Ձեռքբերում Հայաստանի առողջապահության ոլորտում՝ «Աստղիկ» ԲԿ-ն ստացել է JCI որակավորում
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրում է.
"Կարևոր ձեռքբերում Հայաստանի առողջապահության ոլորտում՝ «Աստղիկ» ԲԿ-ն ստացել է JCI որակավորում: Ամերիկյան JCI բժշկական կենտրոնների միջազգային հավատարմագրման համակարգն է, որը «Աստղիկ» բժշկական կենտրոնի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է:
JCI հավաստագրումը պահանջներ է դնում ոչ միայն համակարգի, այլ նաև ենթակառուցվածքի բարելավմանն ուղղված, որի մեջ մտնում են սարքավորումները, մարդկային գործոնը` բժիշկները, բուժքույրերը, ինչպես նաև ընթացակարգերը, պրոտոկոլները և այլն: Ըստ այդմ` կարող ենք փաստել,«Աստղիկ» բժշկական կենտրոնը բավարարել է միջազգային խոշորագույն կազմակերպության բոլոր պահանջները :
«Աստղիկ» բժշկական կենտրոնն այս քայլով կկատարելագործի իր ծառայությունները, նաև կդառնա օրինակելի բուժհաստատություն Հայաստանում և կկարողանա տարածել բժշկական կենտրոնների միջազգային կառավարման մշակույթը, որն էլ կհանգեցնի Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում ծառայություների որակի բարելավմանը և մրցունակությանը:
Շնորհավորում և շնորհակալ եմ «Աստղիկ» ԲԿ-ի աշխատակիցներին առողջապահական ոլորտում նման բարձր նշաձողը հաղթահարելու կապակցությամբ":