23.11.2024
Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս
prev Նախորդ նորություն

Արցախում 16–ամյա բնակիչը ջրամբարում ջրախեղդ է եղել

2022թ. օգոստոսի 17-ին` ժամը 10:45-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Գիշի համայնքի վարչական տարածք հանդիսացող «Բերդունց բաղ» կոչվող տեղամասում տեղակայված ջրամբարում նույն համայնքի անչափահաս բնակիչ 2006թ. ծնված Գ. Բ.-ն լողանալու ժամանակ ջրախեղդ է եղել ու մահացել: Այս մասին հայտնում են Արցախի Քննչական կոմիտեից։


Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնի ավաք քննիչի գլխավորությամբ օպերատիվ քննչական խումբը:


ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր եւ կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար: