Ժողովուրդը մեղավոր չի, որ մտածում է, որ դուք բոլորդ ձգտում եք միմիայն իշխանության
Ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Facebook-ի իր էջում գրել է.
"Ժողովրդին պետք է բուժել: Ժողովրդից պետք է ներողություն խնդրել նախկին բոլոր սխալների համար ամեն օր, օրը 10 անգամ:
Ժողովրդի հետ պետք է նստել ու դեմ առ դեմ խոսել: Ժողովուրդը մեղավոր չէ, որ դուք 30 տարի թույլ եք տվել, որ իրեն խաբեն: Ժողովուրդը մեղավոր չէ, որ իր աչքի առաջ անարդար բաներ են կատարվել: Ժողովուրդը մեղավոր չէ, որ անգրագետները դարձել են միլիոնատեր, իսկ գրագետները կողքի են քաշվել: Ժողովուրդը մեղավոր չէ, որ պատմությունը իրեն ներկայացրել եք միայն ձեզ ձեռնատու կողմից:
Ժողովուրդը մեղավոր չէ, որ Քիմ Քարդաշյանի մարմինը տեսել է, իսկ Աղավնոն՝ ոչ: Ժողովուրդը մեղավոր չի, որ 2018-ի մայիսին Դաշնակցությունը ու ԲՀԿ-ն շատ լավ ճանաչելով, թե ով է Նիկոլը, իրենց ձայներով ապահովեցին դրա վարչապետությունը: Ժողովուրդը մեղավոր չի, որ մտածում է, որ ԴՈՒՔ ԲՈԼՈՐԴ ՁԳՏՈՒՄ ԵՔ ՄԻՄԻԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ:
Եթե դուք հաճախ եք օգտագործում շաբլոնային «մեր ժողովուրդը իմաստուն է» արտահայտությունը, գուցե այդ հարցո՞ւմ էլ է ճիշտ ժողովուրդը: Ժողովուրդը մեղավոր չի, որ դուք տարբեր լեզուներով եք խոսում: Ձեր հայերենները տարբեր է: Ձեր ցանկությունները տարբեր է: Ձեր երազանքներն ու նպատակները տարբեր է: Բայց ձեր վախճանն է նույնը լինելու: Ցավոք",- գրել է Մխիթարյանը: