29.03.2024
Ժողովուրդը մեղավոր չի, որ մտածում է, որ դուք բոլորդ ձգտում եք միմիայն իշխանության
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թուրքիան մաս֊մաս յուրացնում է Հայաստանի հողերը՝ իրագործելով մեծ թուրանի ծրագիրը. Դանիելյան

ՀՀ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը վստահ է՝ Թուրքիայի ձեռագիրը չի փոխվել և հիմա այն փափուկ բարձի ուժով մաս֊մաս յուրացնում է Հայաստանի հողերը և իրագործում մեծ թուրանի ծրագիրը.


««Թուրքիան չունի Անգլիայի մեծ զրահանավերը: Թուրքիան չունի Գերմանիայի պողպատը: Թուրքիան չունի Ռուսաստանի կազակներին: Բայց Թուրքիան ունի փափուկ բարձ, որ կդնի մեծ տերությունների գլխի տակ և կլուծի իր հարցերը». Անգլիայի վարչապետ Հենրի Պալմերսթոն։

Մի պարզ օրինակ՝ Հիտլերի ինքնասպանության օրը Թուրքիան հապճեպ պատերազմ հայտարարեց Գերմանիային, որպեսզի հայտնվի հաղթանակած երկրների ցուցակում։ Հիմա էլ փափուկ բարձի ուժով մաս֊մաս յուրացնում է Հայաստանի հողերը և իրագործում մեծ թուրանի ծրագիրը:

Փափուկ բարձը իր լրացուցիչ ատրիբուտներով, կարծում եմ, նախատեսված չէ միայն մեծ տերությունների համար։
Շարունակեք պնդել, թե հայկական հողերը պատկանում են ուրիշին ....»,- գրել է նա Facebook-ի իր էջում:


 


 


 

Հայաստանը պետք է կարողանա բոլոր շահագրգիռ դերակատարների քայլերը հնարավորինս հաշվարկել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար