24.04.2025
Օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել. ՊԲ
prev Նախորդ նորություն

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հոսպիտալ և տեսակցել վիրավորում ստացած զինծառայողներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ եւ տեսակցել 2022 թվականի օգոստոսի 3-ին ադրբեջանական զինված ուժերի կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողներին, ովքեր տեղափոխվել էին Երեւան՝ բուժումը շարունակելու համար։


ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ: Զինծառայողների առողջական վիճակը քննարկվել է հոսպիտալի բուժանձնակազմի հետ:


Պարզվել է, որ զինծառայողները ստացել են տարբեր վիրավորումներ (դեմքի, ազդրի, կրծքավանդակի եւ այլն), ինը զինծառայողներից յոթի վիճակը բժիշկները գնահատել են բավարար, մեկինը՝ միջին, մյուսինը՝ կայուն ծանր:


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են հավաքագրված տեղեկությունները:


Զինծառայողների առողջական վիճակը Պաշտպանի աշխատակազմի անմիջական ուշադրության ներքո է։


 

«Ուրարտու» խանութներում վաճառվում են Աթաթուրքի դիմանկարով ու ստորագրությամբ պայուսակներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար