23.04.2025
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հոսպիտալ և տեսակցել վիրավորում ստացած զինծառայողներին
prev Նախորդ նորություն

«Ուրարտու» խանութներում վաճառվում են Աթաթուրքի դիմանկարով ու ստորագրությամբ պայուսակներ

Երևանի «Ուրարտու» առևտրի կենտրոնում վաճառվում են պայուսակներ Աթաթուրքի շատ տարօրինակ դիմանկարով ու նրա ստորագրությամբ:


Այս մասին հայտնում է լրագրող Էռնեստ Վարդանյանը Տելեգրամի իր ալիքում:  


"Ես հասկանում եմ, որ խաղաղության դարաշրջանը ուր որ է իր ամբողջ հզորությամբ փուլ կգա մեր գլխին, բայց, գուցե, ներմուծողներին և առևտրի կենտրոնների սեփականատերերին պետք է փոքր-ինչ ավելի ուշադիր լինել:


Ինձ նաև հետաքրքիր է, թե քանի հայ է արդեն գնել այս էժան պայուսակները հայերին և հույներին սպանողի դիմանկարով: Իսկ Թալեթի և Աբդուլ Հմիդի դիմանկարով կա՞ն",- գրել է նա:


 

Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար