25.11.2024
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է. Արցախի ՊՆ
prev Նախորդ նորություն

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Արցախում զոհված զինծառայողների հիշատակը:


«Ինչպես տեղյակ եք, վերջին օրերին ԼՂ-ում և նրա շուրջ իրավիճակը ծայրահեղ սրվել է: Տեղի ունեցած մարտերի հետևանքով ԼՂ-ի պաշտպանության բանակի 19 զինծառայող վիրավորվել է, 2 զինծառայող զոհվել: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհված զինծառայողների հիշատակը»,- ասաց Փաշինյանը:


Վարչապետը վիրավոր զինծառայողներին շուտափույթ ապաքինում մաղթեց: