6.06.2025
Արցախում վիրավորների թիվը հասել է 19-ի
prev Նախորդ նորություն

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է. Արցախի ՊՆ

Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանունները որոշ հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:


ՊԲ ստորաբաժանումների կողմից կորուստներ չկան: Վիրավորում ստացած 19 զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը` ծայրահեղ ծանր: Մյուս վիրավորների վիճակը բավարար է:


Ռուսական զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի կայունացման ուղղությամբ:


 


 


 

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին