24.11.2024
Որտե՞ղ են ՄԱԿ-ի, ԵԽ-ի կամ ԵԱՀԿ-ի գործողությունները. Արցախի ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Արցախում վիրավորների թիվը հասել է 19-ի

Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավոր զինծառայողների թիվը 19-ի է հասել, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:


Առողջապահական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ մյուս վիրավորների վիճակը թեթև և միջին ծանրության է: Հայրյանի փոխանցմամբ՝ վիրավորների մի մասը տեղափոխվել է Երևան:


Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք: