25.11.2024
Զոհրաբյան. Կոռուպցիան կարծես անորսալի Ջո լինի՝ բոլորը տեսնում եմ, բռնել ոչ ոք չի կարողանում
prev Նախորդ նորություն

Իրանի նախկին դեսպան. Կրեմլը կարող է «կանաչ լույս» տալ Թեհրանին՝ ղարաբաղյան հարցում միջնորդական առաքելության համար

Հաշվի առնելով ԱՄՆ-ի ո ՌԴ-ի սառը հարաբերություններն ու սերտ համագործակցությունն Իրանի ու ՌԴ-ի միջև՝ Կրեմլը կարող է «կանաչ լույս» տալ Թեհրանին ղարաբաղյան հարցում միջնորդական առաքելություն ստանձնելու համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Աֆշար Սուլեյմանին:

Նա հիշեցրել է, որ Իրանը հարևան է Ադրբեջանին ու ՀՀ-ին ու այդ երկրների հետ ունի ցամաքային սահման: Մյուս կողմից, ՌԴ-ն չունի ցամաքային սահման Հայաստանի հետ, սակայն Ադրբեջաբի հետ ունի:Թուրքիան իր կողմից ունի փակ սահման ՀՀ հետ ու սահմանակցում է Նախիջևանի Հանրապետության հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահները ընդհանուր սահման չունեն ոչ ՀՀ, ոչ էլ Ադրբեջանի հետ: Նրանք ուղղակի ստիպված են կատարել իրենց դերը որպես ԵԱՀԿ-ի ու ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներ:

Սուլեյմանին նշել է, որ մինչև այս պահը ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողացել կարգավորել հակամարտությունը, սակայն հնարավորություն չի տալիս Իրանին իր ներդրումն ունենալ այդ հակամարտության կարգավորման գործում: Ըստ նրա, այդ հարցում Իրանի հնարավորությունների փորձարկումը գործընթացին ոչ մի վնաս չի հասցնի: Թեհրանն աշխարհաքաղաքական, տնտեսական և քաղաքական կապեր ունի Ադրբեջանի ու ՀՀ-ի հետ, փոխանցում է interfax.az-ը:

Նրա խոսքով, հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց ՌԴ-ի: Հաշվի առնելով ԱՄՆ-ի ո ՌԴ-ի սառը հարաբերություններն ու սերտ համագործակցությունն Իրանի ու ՌԴ-ի միջև Կրեմլը կարող է «կանաչ լույս» տալ Թեհրանին՝ղարաբաղյան հարցում միջնորդական առաքելության համար: