25.11.2024
ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ
prev Նախորդ նորություն

Զոհրաբյան. Կոռուպցիան կարծես անորսալի Ջո լինի՝ բոլորը տեսնում եմ, բռնել ոչ ոք չի կարողանում

Ոչ մի գլխավոր դատախազ չի կարող փոխել այն խայտառակ իրավիճակը, որը գոյություն ունի Հայաստանի դատա-իրավական համակարգում: Դատախազի ոչ մի թեկնածու չի կարող գալ այստեղ ու ասել, որ վերացնելու է այդ համակարգում տիրող բարդակը, կոռուպցիան և չի ասի, որ մարդիկ վախենում են դիմել դատարան ամենակենցաղային խնդիրներով: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի մասնակցությամբ քննարկման ժամանակ:

Պատգամավորի խոսքով՝ կոռուպցիան Հայաստանում վաղուց արդեն վերածվել է համատարած երևույթի, որը կարծես անորսալի Ջո լինի՝ բոլորը տեսնում են, խոսում են, բայց ոչ ոք չի կարող և չի ուզում բռնել նրան:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով, անկախ Արթուր Դավթյանի անձնական և մասնագիտական հատկանիշներից, արմատական փոփոխություններ նրանից սպասել պետք չէ՝ երկրում կա մարդկանց մի խումբ, որոնք վեր են բոլոր օրենքներից:

«Բացի այդ, մենք վստահ չենք, որ մի օր դուք էլ չեք լքի պաշտոնը, հղում անելով առողջական վատ վիճակին, ինչպես դա եղավ Գևորգ Կոստանյանի դեպքում», - ասաց ԲՀԿ առաջնորդը:

Հիշեցնենք, Գևորգ Կոստանյանը հրաժարականի դիմում ներկայացրեց «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից հուլիսին Երևանում ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո: Պաշտոնապես նրա հրաժարականը պայմանավորվեց «առողջական խնդիրներով»:

Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, անհրաժեշտ է առաջին հերթին փոխել խաղի կանոնները երկրում, հակառակ պարագայում գլխավոր դատախազի ցանկացած նախաձեռնություն կարող է իր դեմ աշխատել և հրաժարականի հանգեցնել՝ «առողջական խնդիրների պատճառով»: