26.07.2025
Սերդար Քըլըչը Հայաստանի հետ սահմանամերձ Կարս է այցելել
prev Նախորդ նորություն

Կարսում Հայաստանի հետ սահմանին ական է պայթել

Թուրքիա-Հայաստան սահմանին ականազերծում իրականցողներից մեկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։


Թուրքական Karsolay կայքի փոխանցմամբ, Կարսի Արփաչայի շրջանի սահմանամերձ հատվածում ականազերծման աշխատանքների ժամանակ պայթուն է որոտացել։


Պարզվել է, որ պայթունի հետեւանքով վիրավորվել է ականազերծում իրականցնող ընկերության աշխատակիցը, ում արագ տեղափոխել են հիվանդանոց։


Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական կողմը ականազերծման աշխատանքներ է անում Հայաստանի հետ սահմանի Կարսի նահանգի հատվածում։


 


 


 


 

Հուլիսի 27-ին Գորիի թունելում երթևեկությունը կսահմանափակվի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին