20.04.2025
Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովին կքննարկվի մինչև 2025 թվականը հավաքական անվտանգության ռազմավարությունը
prev Նախորդ նորություն

Բրիտանացի խորհրդատուները ՊՆ-ում քննարկել են օրենսդրական բարեփոխումները

ՀՀ պաշտպանական ոլորտի օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ փորձագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Հայաստան է այցելել Մեծ Բրիտանիայի իրավական ոլորտի խորհրդատվական խումբը:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների հետ քննարկվել են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները, սահմանադրական փոփոխությունների իրագործման շրջանակներում պաշտպանական ոլորտը կանոնակարգող օրենսդրական բարեփոխումներն ու Մեծ Բրիտանիայի փորձին վերաբերող մի շարք այլ հարցեր:

Հիշեցնենք, որ նոր Սահմանադրությունը ենթադրում է անցում խորհրդարանական կառավարման համակարգին, ըստ այդմ երկրի նախագահն այլևս չի հանդիսանալու գլխավոր հրամանատար: Փորձագետների կարծիքով, վտանգը նրանում է, որ պայթունավտանգ մեր տարածաշրջանում, չլուծված ղարաբաղյան հակամարտության պարագայում հարցը, թե ո՞վ և ինչպե՞ս է համակարգելու ՀՀ զինված ուժերի գործողությունները շարունակում է բաց մնալ:
ԵՄ-ն ողջունում է իշխանությունների և ընդդիմության համաձայնությունը Ընտրական օրենսգրքի շուրջ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար