24.11.2024
Աժդար Կուրտով.Կարեն Կարապետյանը պետք է ներդրումներ բերի Հայաստան
prev Նախորդ նորություն

ՊՆ խոսնակը՝ Սեյրան Օհանյանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու մասին

Հովիկ Աբրահամյանի հրաարականից հետո, նոր ձևավորվելիք կառավարությանն ընդառաջ կանխատեսումների պակաս, թե նախարարներից ով հրաժեշտ կտա իր պաշտոնին, իսկ ով կպահպանի այն չի զգացվում: Դրանց թվում քննարկվում էր նաև Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ պաշտոնին հրաժեշտ տալու հավանականությունը, սակայն մինչ այն պահը, երբ ռուսական լրատվամիջոցը գրեց, որ Օհանյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հավանական թեկնածուն է:

Հիշեցնենք անցած շաբաթ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ իրեն այդ պաշտոնում փոխարինողի անունը կհնչեցվի հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք նիստի ժամանակ և նշեց, որ թեկնածուն ՀՀ ներկայացուցիչ է լինելու: Ռուսական մամուլն էլ գրեց, որ այդ թեկնածուն Սեյրան Օհանյանն է:

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, հորդորում է զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ կանխատեսումներից.

«Հորդորում ենք անվտանգության մարտահրավերներով լի այս տարածաշրջանում նմանատիպ և այլ միջազգային ռազմաքաղաքական մակարդակի նշանակումների հարցում պահպանել համապատասխան զսպվածություն և երկրի համար նման կարևոր` կառավարության ձևավորման փուլում զերծ մնալ կանխատեսումներից և ակնարկներից»,- հայտարարել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ առաջիկա օրերին նոր Կառավարության կազմը կհրապարակվի, քանզի այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին: