24.11.2024
Բաղդասարյանը համաձայն չէ Ուորլիքի հետ. «Հայկական կողմն ունի լուծման իր առաջարկները»
prev Նախորդ նորություն

Աժդար Կուրտով.Կարեն Կարապետյանը պետք է ներդրումներ բերի Հայաստան

Կարեն Կարապետյանը պետք է ներդրումներ բերի Հայաստան և սկսի լուծել բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրները: Այս մասին «Экономика сегодня»-ին հայտնել է Ազգային ռազմավարության խնդիրները հանդեսի գլխավոր խմբագիր Աժդար Կուրտովը՝ անդրադառնալով ՀՀ-ում նոր վարչապետի նշանակմանը:

Ըստ նրա, Հայաստանի՝ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ բնակչության մեծամասնությունը սկսել է աշխատանք որոնել ԵԱՏՄ այլ երկրներում: Նա նշել է, որ Գազպրոմում աշխատելու Կարեն Կարապետյանի փորձը կարևոր է, քանի որ այդ ոլորտում աշխատելով դառնում ես դիվանագետ՝ կարողանում ես խնդիրներ լուծել երկրի սահմաններից դուրս:

Նրա խոսքով, ՀՀ-ում ստեղծված սոցիալական դրությունն իր մեջ պայթյունավտանգ ներուժ է պարունակում: Կուրտովի խոսքով, Կարապետյանը պետք է պայքարի գների բարձրացման դեմ, որպեսզի բնակչությունը փողոց դուրս չգա: