24.11.2024
Ալյանսն ակնկալում է Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններին
prev Նախորդ նորություն

Բաղդասարյանը համաձայն չէ Ուորլիքի հետ. «Հայկական կողմն ունի լուծման իր առաջարկները»

ԵԱՀԿ Մինսկի խմբի յուրաքանչյուր համանախագահ հայտնում է իր կարծիքը, ներկայացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրենց տարբերակը: Սակայն հայկական կողմը ունի իր կարծիքը և հայտնել է այն: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, թե գոյություն ունի կարգավորման մի տարբերակ՝ տարածքների մի մասի վերադարձ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց:

«Մենք մեր կարծիքը հայտնել ենք՝ առանց Արցախի ժողովրդի կամքի որևէ եզրահանգման գալ չենք կարող: Այս պահին որևէ որոշում չկա, փաստաթուղթ չկա, միայն ցանկություններ և առաջարկություններ են»,- ասաց նա:

Բաղդասարյանի խոսքով, հայկական կողմն ունի լուծման իր առաջարկները, որոնց հետ չի համաձայնում Ադրբեջանը, և հակառակը: