25.11.2024
Փաշինյանը
prev Նախորդ նորություն

Ավետիք Չալաբյանի մեղքը հիմնավորող ապացույցներ չկան, այլ ճիշտ հակառակը. փաստաբան

Ավետիք Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ.


"Ս.թ.հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել անազատության մեջ գտնվող հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործի նախաքննության ավարտի վերաբերյալ։
Հաղորդագրությամբ նշվել է, որ Ավետիք Չալաբյանի մեղքը հիմնավորող բավարար ապացույցներ են ձեռք բերվել։

Նախաքննության ավարտով պայմանավորված ծանոթացել ենք գործի նյութերին և ներկայացրել մի շարք միջնորդություններ։ Գործի նյութերին ծանոթանալուց հետո, ինչպես և ակնկալվում էր, պարզ դարձավ, որ ոչ միայն չկան Ավետիք Չալաբյանի մեղքը հիմնավորող ապացույցներ, այլ ճիշտ հակառակը՝ առկա են Ավետիք Չալաբյանի անմեղությունը հավաստող բազմաթիվ փաստական տվյալներ, որոնք հրապարակային դատաքննության արդյունքում կհանրայնացվեն և կդառնան անպատասխան մնացած բոլոր հարցերի ամբողջական պատասխանները։

Միաժամանակ հայտնում ենք, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելվուց և դատարան ուղարկելվուց հետո հանդես կգանք մամուլի ասուլիսով, որում արդեն հանգամանալից կներկայացնենք գործի բոլոր մանրամասներն ու նախաքննությամբ ձեռք բերված այսպես կոչված «բավարար» ապացույցների սնանկությունը",- ասված է հայտարարության մեջ: