26.11.2024
Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց կոորդինացված աշխատել Թուրքիայի հետ
prev Նախորդ նորություն

Սաղաթելյանը Եվրոպայում ներկայացրել է Ադրբեջանի շարունակական ագրեսիայի դրսևորումները

Աշխատանքային այցով ԵԽ-ում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հունիսի 6֊ին հանդիպումներ է ունեցել՝ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Էվա Կաիլիի, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենի, Հայաստանի հարցով ԵԽ զեկուցող Անդրեյ Կովաչևի,  ԵԽ նախկին փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի, Հունաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, ԵԽ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Նիկոս Անդրուլակիսի հետ։

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից տեղեկացնում են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները, ներկայացվել է «Դիմադրություն» շարժման մոտեցումները և տեսակետները՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ առանց Արցախի ժողովրդի կամարտահայտությունը հաշվի առնելու, անհնար է հասնել խաղաղության, հակամարտության վերջնական ու երկարաժամկետ կարգավորման։

Եվրոպացի գործընկերներին Սաղաթելյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից շարունակական ագրեսիայի դրսևորումները Հայաստանի Հանրապետության, Արցախի նկատմամբ և ակնկալել համապատասխան գնահատական:

Բոլոր հանդիպումների ժամանակ բարձրաձայնվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների հարցը:
Հանդիպումների ընթացքում խոսվել է նաև ՀՀ ներքաղաքական հարցերի,«Դիմադրություն» շարժման նպատակների և ծրագրերի մասին: