2.05.2025
Տարածաշրջան, գնաճ, պարենային անվտանգություն. Գրիգորյանի և Թրեյսիի հանդիպման օրակարգը
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց կոորդինացված աշխատել Թուրքիայի հետ

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հասել են պայմանավորվածության՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը բացել 3-րդ երկրների քաղաքացիների համար ու Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Հիմա շատ կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը», - ասաց նա:


Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց կոորդինացված աշխատել, որ հնարավորինս շուտ կարողանան իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները:


 

Սաղաթելյանը Եվրոպայում ներկայացրել է Ադրբեջանի շարունակական ագրեսիայի դրսևորումները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով