22.04.2025
ՀՀ ՊՆ հերքեց Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
prev Նախորդ նորություն

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Շրի Լանկայի նորանշանակ դեսպանը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին հունիսի 24-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Ջանիտա Աբևիկրեմա Լիյանագեն (նստավայրը՝ Մոսկվա):


Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։


Դեսպան Ջանիտա Աբևիկրեմա Լիյանագեն ընդգծել է, որ առավելագույն ջանք կներդնի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման, կապերի ակտիվացման համար:


Զրուցակիցները համակարծիք են եղել, որ համագործակցության նշանակալի ներուժ է առկա զբոսաշրջության, առևտրի, կրթության, մշակույթի, գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։


 


 

Ինքնորոշումը արցախցիների համար իրականում ապրելու իրավունք է. Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան