25.04.2025
Սպասված համերգը. կկայանա «Հարութ Փամբուկչյան 70/2» խորագրով հոբելյանական համերգը
prev Նախորդ նորություն

Մահացել է Ռաֆայել Քոթանջյանը

Մահացել է սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանը:


ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ժողովրդական արտիստը ծնվել է Թբիլիսիում 1942 թվականի սեպտեմբերի 9-ին, ապա 1946 թվականին տեղափոխվել է Երևան։


1960- 1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։


1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում։ 1966-1968 թվականներին եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան։ 1968-1970 թվականներին հաճախել է հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն կուրսերի Մոսկվայում։ 1970-1993 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր։


VERELQ խմբագրակազմը ցավակցում է Քոթանջյանի ընտանիքին ու հարազատներին:


 

Հայաստան և Լիտվան ընդլայնելու են տեխնոլոգիական ուղղություններով գործակցությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար