25.04.2025
Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն
prev Նախորդ նորություն

Սպասված համերգը. կկայանա «Հարութ Փամբուկչյան 70/2» խորագրով հոբելյանական համերգը

Հուլիսի 3-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Հարութ Փամբուկչյան 70/2» խորագրով հոբելյանական համերգը։


Համերգի կազմակերպիչ Խաչիկ Եղոյանը նշեց, որ համերգը նախատասված էր դեռևս 2020 թվականին՝ Հարութ Փամբուկչյանի 70-ամյակի առթիվ, բայց համաճարակի, պատերազմի շրջանում անկարելի էր այն իրականացնել։

«2020 թվականին տոմսերի մեծ մասը վաճառվել էր և այսօր համերգն իրականացվում է հատկապես այն մարդկանց համար, ովքեր մեզ վստահել են, այսքան ժամանակ պահել են տոմսերը և համբերատար սպասել։ Մեզ համար անչափ կարևոր է ազնիվ գործունեությունը։ Համերգի ընթացքում լինելու են բազմաթիվ պարային ծրագրեր, ինչպես նաև անակնկալ դուետ, որի մասին չեմ ցանկանում հիմա չակերտները բացել։ Համերգի ընթացքում հնչելու են հայրենասիրական և հաղթական երգեր նվերված մեր հերոսներին, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի և ովքեր ապրում են հիմա մեր կողքին»,-ամփոփեց Խաչիկ Եղոյանը։

Մահացել է Ռաֆայել Քոթանջյանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար