22.11.2024
Հայաստանում ներդրվում է սոցիալական աջակցության քարտերի համակարգ
prev Նախորդ նորություն

Կանխիկ գումարով գործարքները կհամարվեն անվավեր. կառավարության նոր օրինագիծը

Կառավարությունն առաջարկում է ի սկզբանե անվավեր ճանաչել «Անկանխիկ գործարքների մասին» օրենքի պահանջների խախտմամբ կատարված գործարքները։


Այսօր խորհրդարան ներկայացնելով «Անկանխիկ գործարքների մասին» օրենքում փոփոխությունները՝ արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը հիշեցրել է, որ ընթացիկ տարվա հուլիսի 1-ից շարժական և անշարժ գույքի ձեռքբերման կամ վարձակալության, ինչպես նաև քաղաքացիների միջև փոխառության կամ աշխատանքների կատարման գործարքները պետք է կատարվեն անկանխիկ, եթե գործարքի գումարը գերազանցում է 300 հազար դրամը:


Օրենքի պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով կառավարությունը ներդնում է նոր մեխանիզմ, ըստ որի՝ վերը նշված պահանջները չկատարելու դեպքում գործարքն ի սկզբանե կհամարվի անվավեր, ենթակա չի լինի կատարման և չի հանգեցնի այն իրավական հետևանքներին, որոնք կողմերը ձգտել են գործարքը կնքելիս:


10 տարվա ընթացքում «Անկանխիկ գործարքների մասին» օրենքի դրույթները չկատարելու դեպքում կողմերից որևէ մեկը իրավունք ունի դիմել դատարան և ապահովել գործարքի անվավեր ճանաչումը։