22.11.2024
Կանխիկ գումարով գործարքները կհամարվեն անվավեր. կառավարության նոր օրինագիծը
prev Նախորդ նորություն

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումն առանցքային է. Արարատ Միրզոյան

Արցախյան հակամարտության կարգավորումը պետք է ներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 9-ին Երևանում։


Նա նշել է, որ Սերգեյ Լավրովի հետ իրենց քննարկումների առանցքում էին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցերը։


«Ես վերահաստատել եմ Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ։ Այս համատեքստում առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը։


Այունհետև հավելել, որ ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքները մշակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։ Նրա խոսքով, հայկական կողմը շահագրգռված է ակտիվացնելու միջազգային հանրության միջնորդական մանդատով օժտված այս ձևաչափի գործունեությունը։


«Հիշեցնեմ, որ մեր երկրների ղեկավարներն իրենց վերջին համատեղ հայտարարությամբ վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»,- ասել է նա։