27.11.2024
Ե՞րբ կբացվի Ծիծեռնակաբերդի խճուղին
prev Նախորդ նորություն

Լուսաձայնային նռնակներ Ազգային ժողովի շենքի դիմաց. Armlur.am

ArmLur.am-ի թղթակիցը ֆիքսել է, որ Ազգային ժողովի այգում կրկին լուսաձայնային նռնակներ են տեղադրվել, իսկ ներսում էլ ուժեղացված հսկողություն է:


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր` հունիսի 3-ին, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ նշանակված է արտահերթ նիստ, որում քննարկվելու է հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ ընդդիմության ներկայացրած հայտարարությունն ընդունելու հարցը:


Հիմնական զեկուցողն է լինելու «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը։


«Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել հունիսի 3-ին՝ ժամը 16։00-ին կրկին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում, նախ աջակցել ըննդիմադիր ֆրակցիաների պատգամավորներին և ապա՝ կախված խորհրդարանում տեղի ունեցող գործընթացներից, «որոշել մեր հաջորդ անելիքները»։


«Վաղը մենք բոլորս ունենալու ենք Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների հարցում սեփական ընտրությունը կատարած բոլոր գործիչների անուն-ազգանունները»,- գրել է Սաղաթելյանը։


Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է չմասնակցել ԱԺ արտահերթ նիստին, որը կարող է տապալել նիստը:


Նախորդ շաբաթ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը «չի տրվելու ընդդիմության քաղաքական շանտաժին և չի մասնակցելու Արցախի հարցը ներքաղաքական նպատակներով օգտագործելուն ուղղված ԱԺ արտահերթ նիստին»։