27.11.2024
«Վերջին զանգ». Ոստիկանության պահպանվող տարածքներ են տեղափոխվել 39 մեքենա
prev Նախորդ նորություն

Ե՞րբ կբացվի Ծիծեռնակաբերդի խճուղին

Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհահատվածի փլուզումից հետո տարվող շինարարական աշխատանքները կավարտվեն 4-5 օրից: Այս մասին լրագրողներին հայտնեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:


Նրա խոսքով, այն ամբողջությամբ կբացվի հենց այդ ժամկետում: Իսկ ինչ վերաբերում է մեղավորներին, ապա դեռ ոչինչ, ըստ քաղաքապետի, պարզ չէ.


"Այս պահի դրությամբ արձանագրություն չկա, թե որ շինարարի մեղքով է այդ ամենը եղել: Պարզապես շինարարություն է արվել, անձրևի պատճառով, ինչպես նաև շինարարական վիբրացիաների պատճառով փլուզում է տեղի ունեցել: Այս պահի դրությամբ շինարարը վերականգնում է այդ ճանապարհն իր միջոցներով:Մոտ 4-5 օրից ճանապարհն ամբողջությամբ կբացվի: Երկու հերթափոխով աշխատանք են տանում, առավոտյան ժամը 6-ից աշխատանքներ են իրականացվում», - հավաստիացրեց  Սարգսյանը: