20.04.2025
Վրաստանի հայոց թեմը նոր առաջնորդ ունի
prev Նախորդ նորություն

Մոսկվայի կենտրոնում սպանված տղամարդուն որոնում էր ՀՀ ոստիկանությունը

Մոսկվայի Կոմսոմոլսկի պողոտայում սպանված տղամարդը՝ Հովհաննես Ղազարյանն է: Նրան փնտրում էր Հայաստանի ոստիկանությունը՝ սպանություն նախապատրաստելու համար, "ՌԻԱ Նովոստի"-ին պատմել է իր աղբյուրն իրավապահ մարմիններում:


Ավելի վաղ Մոսկվայի դատախազությունը հայտնել էր, որ Մոսկվայի կենտրոնում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։ Մոսկվայի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության փաստով։ Նրա տվյալներով՝ սպանվածը 1960 թվականին ծնված տղամարդ է, նրա մարմինը գտել են հունիսի 2-ի երեկոյան Կոմսոմոլսկի պողոտայում գտնվող բնակելի շենքի բակում:


"Սա Հովհաննես Ղազարյանն է, նրան որոնում էր ՀՀ ոստիկանությունը 104 հոդվածի երկրորդ մասով (շահադիտական նպատակներով սպանության նախապատրաստում)", - ասել է գործակալության զրուցակիցը:

Ստրասբուրգում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար