25.11.2024
Երեխաների պաշտպանության օրը՝ Ֆիլհարմոնիկի հետ
prev Նախորդ նորություն

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ՃՈ-ն իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Հունիսի 3-ին, «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված, Ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն, որի շրջանակներում ուշադրության կենտրոնում են լինելու վարելու իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության այլ կանոնների միտումնավոր խախտումները։


Իրավական հետևանքներ են նախատեսված նաև այն անձանց համար, որոնք մեքենա կտրամադրեն շրջանավարտներին, ասված է Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի տարածած հայտարարությունում:


«Ուսուցչական անձնակազմին և ծնողներին հորդորում եմ, օրվա տոնականությունը չխաթարելու և մեր աշխատանքների արդյունավետությունն առավել բարձրացնելու նպատակով, ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց և ոչ սթափ վիճակում մեքենա վարելուց, որպեսզի համատեղ կանխենք հնարավոր պատահարները։


Ներողամտություն չենք դրսևորելու որևէ իրավախախտի նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում մեքենաները կտեղափոխվեն Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ»,- նշված է հայտարարությունում: