23.11.2024
Զինված ուժերի մարտունակության ամրապնդումը կարևոր է երկրի ղեկավարության համար. Պապիկյան
prev Նախորդ նորություն

Հունիսի 3-ը իշխող ուժի քաղաքական գերեզմանն է լինելու. Իշխան Սաղաթելյան

Կարմիր բերետավորները խփել են պատգամավորներին․ ակնհայտ է, որ նրանց մեջ կան ոստիկանական համազգեստով հանցագործներ, ովքեր շատ հստակ հանձնարարություն են ունեցել։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ փոխնխագահ Իշխան Սաղաթելյանը: 

"Նա հայտարարել է, որ ժողովրդավարության բաստիոնից խոսացող իշխանությունն արգելում է ընդդիմադիր պատգամավորների մուտքը կառավարության շենք։ Մենք հստակ ասել ենք՝ ով դեմ է մեր ներկայացրած փաստաթղթին, ուրեմն կողմ է Ալիևի՝ Հայաստանն ու Արցախը կործանելու ծրագրին։ Սա իշխանության հարց չէ, նախընտրական հավաքներ չեն, սա համաժողովրդական շարժում է հանուն Հայաստանի և Արցախի",- ասել է Սաղաթելյանը։

Նա կրկնել է՝ իրենց պայքարն անկասելի է, մինչև վերջին շունչ պայքարելու են, լինելու են այլ հաստատություններում, քանզի "Նիկոլը Հայաստանում իշխանություն չունի":

"Հունիսի 3-ը իշխող ուժի քաղաքական գերեզմանն է լինելու, դրանից հետո ՔՊ-ի բոլոր փաստարկները դառնալու են անիմաստ։  Մենք պետք է այս պայքարը դարձնենք համահայաստանյան ու վերջնական վռնդենք սրանց․ այլ ճանապարհ չկա",- ասել է նա։

Իշխան Սաղաթելյանը ժամը 19։30-ին հրավիրել է բոլորին Ֆրանսիայի հրապարակ, որտեղ կլինի աշխատանքային զրույց քաղաքացիների հետ։


"Վաղն առավոտյան կվերսկսվեն ակցիաները, իսկ երեկոյան կլինի հավաք ու երթ",- հավելել է նա։