ՌԴ-ից ԵԱՏՄ այլ երկրներ մեկնողները կկարողանան առևտուր անել Duty free-ներում
ՌԴ կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որը թույլ է տալիս ՌԴ-ից Եվրասիական տնտեսական միության երկրներ մեկնող ուղևորների անմաքս առևտրի ապրանքների իրացումը:
2019 թվականին ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել նորմ, որը թույլ է տալիս անմաքս առևտրի խանութներում գնումներ կատարել Միության այլ երկրներից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից մեկնող ներմիութենական ուղևորներին:
Համաձայն ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի՝ Duty free ապրանքներ կարող են ձեռք բերել այն ֆիզիկական անձինք, ովքեր մտնում և դուրս են գալիս Միության մի երկրից մյուսը։ Ընդ որում, ռուսական օրենսդրության մեջ պարունակվում է ձեւակերպում, որը բացառում է Ռուսաստանից մեկնող Եվրասիական ուղեւորներին Duty free ապրանքների վաճառքի հնարավորությունը։
Տվյալ նորմից հետեւում է Ռուսաստանի Դաշնությունից Միության մեկ այլ անդամ պետություն մեկնող ֆիզիկական անձանց անմաքս առեւտրի խանութի սրահներում ապրանքների իրացման արգելքը, ասվում է բացատրական գրության մեջ։
Հեղինակները նշում են, որ օրինագծով նախատեսվում է նույնպիսի թույլտվություն սահմանել Ռուսաստանի Դաշնությունից մեկնող ֆիզիկական անձանց անմաքս առեւտուր իրականացնելու, Միության մեկ այլ անդամ պետություն՝ Մաքսային միության օրենսգրքի կիրառման նկատմամբ միատեսակ մոտեցում սահմանելու համար, ինչը "թույլ կտա հավասար մրցակցային պայմաններ ստեղծել Ռուսաստանի Դաշնությունում եւ Միության մյուս անդամ պետություններում անմաքս առեւտրի խանութների համար":
Փաստաթուղթը մշակվել է արտաքին պատժամիջոցային ճնշման պայմաններում ռուսական տնտեսության զարգացումն ապահովելու նպատակով։