23.11.2024
Դավիթ Բաբայանը հանդիպել է ՀՕՀ, Դոնեցկի և Լուգանսկի ԺՀ իր գործընկերների հետ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ից ֆինանսավորվող բիոլաբորատորիաները գտնվում են ՀՀ-ի և Ղազախստանի տարածքում. Լավրով

ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող բիոլաբորատորիաները գտնվում են Հայաստանի, Ղազախստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում, Մոսկվան այդ խնդիրը քննարկում է իր հարեւանների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ-ի ձևաչափով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RT Arabic-ին տված հարցազրույցում։


"Մենք այդ երկրների հետ երկկողմ հիմունքներով և ՀԱՊԿ գծով դիտարկում ենք այդ խնդիրները։ ՀԱՊԿ գրեթե բոլոր երկրների և ԱՊՀ այլ երկրների հետ կնքվում են (կամ արդեն կնքվել են, կամ պատրաստվում են) կենսաբանական անվտանգության փոխգործակցության հուշագրեր, որոնք ենթադրում են փոխադարձ իրազեկում այն մասին, թե ինչպես են զարգանում կենսաբանական ծրագրերը մեր երկրներից յուրաքանչյուրում։


Կարևոր է թափանցիկությունը, որը թույլ է տալիս համոզվել, որ այդ ծրագրերը չունեն ռազմական չափումներ, քանի որ դա արգելված է Կոնվենցիայով։ Այդ հուշագրերը ենթադրում են փոխադարձ այցելություն և ծանոթացում լաբորատորիաների գործունեությանը։ Բացի այդ, արձանագրվել է, որ մեր կողմերից յուրաքանչյուրի կենսաբանական օբյեկտներում չպետք է լինեն ցանկացած երրորդ կողմի ռազմական ներկայացուցիչներ", - նշել է Լավրովը։


VERELQ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանում կազմակերպվել են այսպես կոչված "բիոլաբորատորիաներ" այցելություններ ՌԴ-ից, ԱՄՆ-ից և ԵՄ-ից:


Առողջապահության նախարարությունում նշել են, որ հայկական օրենսդրության մեջ չկա "բիոլաբորատորիա" եզրույթը։ Երկրում գործում են լիցենզավորված կազմակերպություններ, որոնք տրամադրում են լաբորատոր-ախտորոշիչ օգնություն և սպասարկում։ "Այնտեղ իրականացվում են մանրէաբանական, վիրուսաբանական, մակաբուծաբանական, սերոլոգիական, մոլեկուլային-գենետիկական մեթոդով կենսաբանական նյութի ախտորոշիչ հետազոտություններ", - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:


Նշենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների բանակցությունների արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը երրորդ երկրներին չեն տրամադրի իրենց տարածքները կենսաբանական անվտանգության ոլորտում գործունեության համար, որն ուղղված է Մոսկվայի կամ Երեւանի շահերի դեմ:


Ապրիլի 9-ին Երեւանում ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել հայկական լաբորատորիաներում բիոզենքի հնարավոր մշակման կապակցությամբ, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ-ի կողմից: