23.11.2024
Հայաստանը մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման 6-ամսյա արգելք է սահմանել
prev Նախորդ նորություն

ՀՀ տիեզերական արբանյակի լուսանկարները կօգտագործվեն սահմանների հսկողության համար. ԱԻՆ

Հայաստանի առաջին տիեզերական արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում, հայտնում են ԱԻՆ-ից։


VERELQ-ը հիշեցնում է, որ 2022 թվականի մայիսի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 22.35-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում:


Հայկական առաջին արբանյակը կոչվում է Urdaneta-Armsat 1։ Այն կշռում է 15,5 կգ և 500 կմ բարձրությունից կարող դիտարկել մինչև 1,65 մ խոշորության օբյեկտներ: Դիտարկման համակարգը ապահովված է Ultra-High Pixel տեխնոլոգիայով, ինչը հնարավորություն է տալիս 2-3 անգամ բարելավել պատկերը։