8.04.2025
Արարատ Միրզոյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ դիրքորոշումը նպաստում է տարածաշրջանային կայունությանը, Փաշինյանը՝ Թրեյսիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:


Վարչապետն ընդգծել է հայ-ամերիկյան համագործակցության, ռազմավարական երկխոսության ակտիվացումը և կարևորել ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի հստակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, որը նպաստում է տարածաշրջանային կայունությանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջնորդվում է խաղաղության հաստատման օրակարգով և բարձր է գնահատում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների շարունակական օժանդակությունն այդ գործընթացին:


Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել վարչապետին գնահատականի համար և վերահաստատել ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կայունության հաստատմանը: Այս համատեքստում Լին Թրեյսին հիշատակել է օրեր առաջ ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ունեցած հեռախոսազրույցը, ինչպես նաև ամերիկյան կողմի գոհունակությունը հայտնել երկկողմ հարաբերությունների ակտիվացման գործում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի ջանքերի կապակցությամբ:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ:


 

Ադրբեջանը վերադարձրել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովին. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս
08.04.2025
Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս