24.11.2024
ՀՀ նախագահը ԿԽՄԿ-ի նախագահի հետ քննարկել է հայ ռազմագերիների վերադարձի հարցը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ու Բելառուսը դատափորձագիտական հարցերով համագործակցության համաձայնագիր են կնքել

2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Կոնյուկը Բելառուսի Հանրապետության դատական փորձաքննությունների պետական կոմիտեի նախագահ Ալեքսեյ Վոլկովի հետ միասին Մինսկում ընդունել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում Բելառուսի դեսպանատնից:


Աշխատանքային հանդիպմանը մասնակցել է նաև Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռազմիկ Խումարյանը։

Դատական փորձաքննությունների պետական կոմիտեի կենտրոնական ապարատի շենքում տեղի ունեցած պաշտոնական միջոցառմանը ստորագրվել է Բելառուսի Հանրապետության դատական փորձաքննությունների պետական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջև համագործակցության համաձայնագիր։

Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում փորձագիտականմակարդակով ակտիվացնել համագործակցությունը դատափորձագիտական գործունեության հարցերով գիտահետազոտական աշխատանքների ոլորտում, համատեղ մշակել մեթոդներ և մեթոդիկաներ, փոխանակվել փորձագիտական պրակտիկայի փորձով, անցնել փոխադարձ ստաժավորում։