24.11.2024
Նաղդալյան. Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է
prev Նախորդ նորություն

Զախարովա. Միրոնովի կալանավորումը Երևանում՝ ամերիկյան կողմից գլոբալ հակառուսական արշավի մի մասն է

ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի կալանավորումն Երևանում ԱՄՆ-ի պահանջով՝ամերիկյան կողմի գլոբալ հակառուսական արշավի մի մասն է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ իրենք ռուսաստանցիների վրա որսը համարում են հակառուսական գլաբալ քաղաքականության մի մաս:

Զախարովան նշել է, որ առկա են հստակ իրավական ընթացակարգեր, իսկ ԱՄՆ-ը իր գործողություններով խախտում է բոլոր միջազգային իրավական նորմերը: Նա նշել է, որ դա չի համապատասխանում երկկողմ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին հայտարարություններին ու հակասում է պետությունների միջև համագործակցության բազային սկզբունքներին: Մեկնաբանելով Միրոնովի ազատ արձակումը նա նշել է, որ խոսքը գնում էր ՌԴ քաղաքացու մասին, ԱԳՆ-ը դեսպանատան միջոցով մասնակցում էր նրա ճակատագրին: