24.11.2024
Զախարովա. Միրոնովի կալանավորումը Երևանում՝ ամերիկյան կողմից գլոբալ հակառուսական արշավի մի մասն է
prev Նախորդ նորություն

Յոլյան. «Երևանի ՋԷԿ»-ը «Գազպրոմ» ընկերությանը պարտք է 33,8 մլն դոլար

Այս պահի դրությամբ «Երևանի ՋԷԿ»-ը պարտք է «Գազպրոմ» ընկերությանը 33,8 մլն դոլար: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:

Նա նշել է, որ կա մշակված ծրագիր, որը միտված է «Երևան ՋԷԿ»-ի առողջացմանը և համաձայն որի, վստահեցրել է նախարարը, 2017 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ կունենանք ֆինանսապես բավականին առողջ գործունեություն կազմակերպող «Երևանի ՋԷԿ»: Այդպիսով, ըստ նախարարի, մեկ տարի հետո «Երևան ՋԷԿ»-ը ամբողջությամբ կմարի իր պարտքը և կմնա միայն Համաշխարհային բանկի վարկի բեռը:

Յոլյանը նաև տեղեկացրել է, որ ընդհանուր պարտքից՝ շուրջ 53 մլն դոլարից, պարտքի 20 մլն դոլարն արդեն մարվել է ու մարվել է միայն գումարով՝ Հայաստանը «Գազպրոմ» ընկերությանը գույքով չի փոխհատուցել, այլ ֆինանսական միջոցներով: