25.11.2024
Երևանը նախաձեռնել է պոլիկլինիկաների գույքային և շենքային պայմանների բարելավման գործընթաց
prev Նախորդ նորություն

Ստեղծվել է Ադրբեջանի հետ սահմանային հարցերով հանձնաժողով. հայտնի է կազմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին։


Ըստ այդմ, հաստատվել է նաև հանձնաժողովի անհատական կազմը, որը հետևյալն է՝


Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)


Մ. Սաֆարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ


Ա. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ


Գ. Մինասյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ


Հ. Հարությունյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ


Ն. Ավագյան - ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ


Ա. Գուգարաց - ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ


Ե. Կիրակոսյան - Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ


Ա. Մարտիկյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ


Դ. Սանամյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ


Ա. Մարալչյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար


Ս. Պետրոսյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ