22.04.2025
Փաշինյանը Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի.
prev Նախորդ նորություն

Երևանը նախաձեռնել է պոլիկլինիկաների գույքային և շենքային պայմանների բարելավման գործընթաց

Երեւանյան մի շարք պոլիկլինիկաներում բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը այսօր համայնքի առաջնահերթ խնդիրներից է: Այս մասին գրում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

"Մասնագիտական գիտելիքներով ու մարդասիրությամբ առաջնորդվելով այսօր ոչ բարենպաստ պայմաններում էլ պոլիկլինիկաների մեր բուժաշխատողները անձնվիրաբար ու բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքն ու օգնում մեր համաքաղաքացիներին հաղթահարել մի շարք առողջական խնդիրներ: Բայց ես համոզված եմ՝

▪️ եւ մեր համաքաղաքացիներն են արժանի ստանալ էլ ավելի որակյալ ծառայություններ,

▪️ եւ մեր բուժաշխատակիցներն են արժանի աշխատել ավելի հարմարավետ եւ բարեկարգ պայմաններում:

Ուստի քաջ գիտակցելով պոլիկլինիկաների գույքային և շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը՝ համայնքն այսօր նախաձեռնել է փոփոխությունների դժվարին գործընթաց: Այդ բարեփոխումների ներդրումը դեռեւս երկարամյա աշխատանք է պահանջում, բայց այն ի վերջո իր նպատակին ծառայելու է",- ասված է քաղաքապետի հայտարարության մեջ:

Ստեղծվել է Ադրբեջանի հետ սահմանային հարցերով հանձնաժողով. հայտնի է կազմը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան