21.04.2025
Իսպանիան մշտական ​​ներկայացուցչություն է բացում Հայաստանում
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ի շնագիտական կենտրոնը կարդիականացվի

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնում արդիականացման ծրագիր է իրականացվում: Այն իրականացվում է 2021թ-ից, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հետ համատեղ: Արդիականացման ծրագրով կենտրոնին հատկացվել է մոտ 7 հազար քառակուսի մետր հողատարածք, կառուցվելու է շների համար առանձին «աշխատելու» վայր, որը նպաստելու է անխափան աշխատանքին։ Շնագիտական կենտրոնում նախատեսվում է կառուցել անգար, օդանավակայանի իմիտացիոն սրահ, որը լիարժեք կապահովի աշխատանքը նաև օդանավակայաններում:


Այս պահին կենտրոնում ուսումնասիրում են միջազգային փորձը, կնորացվի գույքը: Կենտրոնի ղեկավար Կարեն Բալայանը վստահեցրել է, որ նոր մոտեցումներ կլինեն, ինչը կնպաստի մաքսանենգության դեմ պայքարի առավել արդյունավետ աշխատանքին:


ՊԵԿ շնագիտական կենտրոնում 4 ցեղատեսակի 26 շուն է բնակվում:


 


 

Հայաստանի և Իռլանդիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են համագործակցության հարցերին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան